«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արձագանքել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, այժմ ֆուտբոլային փորձագետ Գարի Նևիլի խոսքերին։
Ավելի վաղ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն ասել էր, որ ձանձրացել է «Մանչեսթեր Սիթիի» հանդիպումները դիտելուց, հատկապես հարձակվող Էրլինգ Հոլանդի բացակայության դեպքում։
Գվարդիոլան ասել է, որ շնորհակալ է Նևիլին հաճոյախոսության համար՝ նշելով, որ ֆուտբոլում շատ դժվար է հաղթել մի քանի տարի անընդմեջ։
«Շնորհակալություն հաճոյախոսության համար։ Ֆուտբոլում ամեն ինչ շատ բարդ է։ Այնքան շատ բաներ կան, որ դուք պետք է անեք՝ տարիների ընթացքում հանդիպումները հաղթելու համար: Այն, ինչ այս ֆուտբոլիստներն արել են տարիների ընթացքում, այդ թվում՝ այս մրցաշրջանում, հիացմունքի է արժանի: Անհավանական է, թե որքան լուրջ են իմ խաղացողները վերաբերվում մեր մրցակիցներին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:
























































