Մյունխենի «Բավարիայում» հանդես եկող կենտրոնական պաշտպան Մատիյս դե Լիխտը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ-ակումբներից մեկում:
Այս մասին հայտնում է Todofichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ հոլանդացի ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։
«Բավարիան» պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից, եթե «Յունայթեդը» նրա համար վճարի 60 միլիոն եվրո։
Մատիյսի պայմանագիրը գերմանական ակումբի նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: