«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը խոսել է մերսիսայդցիների հարձակվող Մոհամեդ Սալահի ապագայի մասին։
«Կարծում եմ՝ նա վաղուց է արդեն այդ որոշումը կայացրել։ Սալահը կգնա այլ տեղ և կխաղա այլ ակումբում։ Միգուցե Մոհամեդը հայտնվի Սաուդյան Արաբիայի առաջնությունում։
Հուսով եմ, որ «Լիվերպուլը» լավ գումար կվաստակի այս տրանսֆերից: Սալահը կարող է թագավոր դառնալ Սաուդյան Արաբիայում»,- Ջերարդի խոսքերն է փոխանցում The Sun-ը:
Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։