Կևին Դե Բրույնեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը «Կոպենհագենի» հետ խաղում (3:1) դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Մրցանակին հավակնում էին «Լացիոյի» կիսապաշտպան Մատեո Գենդուզին, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Բրահիմ Դիասը (ով հաղթական գոլը խփեց «ՌԲ Լայպցիգի» հետ խաղում) և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ով հաղթական գոլը խփեց «Սոսյեդադի» հետ խաղում (2:0):