«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ մերսիսայդցիների ֆուտբոլիստներ Դոմինիկ Սոբոսլային ու Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, որոնք վնասվածքներ ունեն, չեն կարողանա խաղալ «Չելսիի» դեմ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում։
«Մարդիկ մտածում են եզրափակչի մասին, և դա միանգամայն նորմալ է, բայց մենք դեռ երկու խաղ ունենք՝ «Բրենտֆորդի» և «Լյութոնի» դեմ: Մինչ այժմ չեմ էլ մտածել, թե ինչ կլինի Լիգայի գավաթի եզրափակչում։ Այո, դա մեկ խաղ է, բայց դեռ երկուսը կա, և ես ցավում եմ, որ Տրենտն ու Սոբոն չեն կարողանա մասնակցել դրանց: Ես կասեի, որ Դոմինիկը «Չելսիի» դեմ խաղալու հնարավորություն չունի, իսկ Տրենտը խաղադաշտ կվերադառնա նույնիսկ ավելի ուշ։ Հնարավոր է՝ մեկ-երկու շաբաթից»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Անգլիայի լիգայի գավաթի 2023/2024 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա փետրվարի 25-ին և կանցկացվի Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։