«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և ավագ Բրունու Ֆերնանդեսը նշել է «կարմիր սատանաների» այն լեգենդար ֆուտբոլիստի անունը, որի հետ կցանկանար խաղալ նույն թիմում։
«Ես պաշտում եմ Մայքլ Քերիկին։ Ես սիրում եմ նրա խաղաոճը: Ինձ դուր է գալիս, թե ինչպես էր նա խաղում կենտրոնական կիսապաշտպանի դիրքում և անընդհատ առաջ էր անցնում գծերի արանքով։ Մայքլը ամենաստղային ֆուտբոլիստը չէր, բայց նա շատ կարևոր դեր խաղաց «Յունայթեդի» պատմության մեջ»,- Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում UtdDistrict-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Քերիկը «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 12 տարի (2006-ից 2018 թվականներին)։