Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Գալստյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել։
Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտում ուժերն է չափել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Նեստորի Կալե Միկայել Մանիլայի հետ և 6:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել։
Բրոնզե մեդալի համար պայքարում Գալստյանի մրցակիցը կլինի թուրք Մուրատ Ֆիրատը։