«Չելսիի», «Յուվենտուսի» և «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատմել է իր վերաբերմունքի մասին նվաճած գավաթների նկատմամբ։
«Այս գավաթները մեծ, մեծ պատասխանատվություն են, քանի որ դրանք այնտեղ են հիշեցնելու համար. «Ահ, տես, դու պետք է հաղթես։ Դու արդեն արել ես դա, և պետք է շարունակես դա անել»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում The Telegraph-ի անգլիական հրատարակությունը։