«Տոտենհեմը» կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» և Նիդերլանդների ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգին։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Լոնդոնյան ակումբը պատրաստ է հոլանդացի կիսապաշտպանի համար կատալոնացիներին առաջարկել 60 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Դե Յոնգի պայմանագիրն ավարտվում է 2025 թվականին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը պատրաստ է բաժանվել կիսապաշտպանից 100 մլն եվրոյով։