«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը խոսել է Լևերկուզենի «Բայերի» խաղաոճի մասին, որը մարզում է մերսիսայդցիների նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն։
««Լիվերպուլը» ուղղակի թիմ է խաղացողներով, որոնք աշխատում են արագությամբ և հաճախ հակագրոհներ են անում: «Բայերն» ավելի շատ նման է Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիին»։ Սա զարմանալի չէ, քանի որ Խաբին աշխատել է Խոսեպի գլխավորությամբ։ Բայց, եթե Խաբի Ալոնսոյին վիճակված է դառնալ «Լիվերպուլի» մարզիչը, ապա այդպես լինի»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ մերսիսայդցիները քննարկում են հաջորդ մրցաշրջանում «Լիվերպուլում» Ալոնսոյի գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման հարցը։ Իսպանացի մասնագետը դեմ չէ բանակցություններին, սակայն ոչ մի որոշում չի կայացնի մինչև մրցաշրջանի ավարտը։
























































