Այսօր՝ փետրվարի 11-ին, կկայանա Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի հանդիպումը, որում կհանդիպեն Լոնդոնի «Վեսթ Հեմն» ու «Արսենալը»։ Խաղը կկայանա «Օլիմպիական» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:
Հայտնի են դարձել թիմերի մեկնարկային կազմերը.
«Վեսթ Հեմ»՝ Արեոլա, Ցոուֆալ, Զումա, Ագեր, Պալմիերի, Ալվարես, Ջոնսոն, Սոուչեկ, Ուորդ-Պրոուզ, Կուդուս, Բոուեն:
«Արսենալ»՝ Ռայա, Ուայթ, Սալիբա, Գաբրիել, Քիվեր, Ռայս, Էդեգոր, Հավերց, Սակա, Մարտինելի, Տրոսսարդ:
Պրեմիեր լիգայում անցկացրած 23 խաղից հետո «Վեսթ Հեմն» ունի 36 միավոր և զբաղեցնում է ութերորդ տեղը։ Իր հերթին Անգլիայի առաջնության 23 տուրից հետո «Արսենալը» վաստակել է 49 միավոր և երրորդ տեղում է։