«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն ընդգծել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտին «կարմիր սատանաների»՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու կարևորությունը։
«Չեմպիոնների լիգայում խաղալը շատ կարևոր է, մենք դա նույնիսկ քննարկելու կարիք չունենք։ Ակումբն ավելի շատ ֆինանսական հնարավորություններ կունենա, եթե հայտնվի Չեմպիոնների լիգայում։ Սա է մեր նպատակը։
Ինչպե՞ս է սա ազդում թիմի վրա այս պահին․ Չգիտեմ»,- Տեն Հեգի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Եթե Անգլիայի առաջնության թիմը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճի, ապա կստանա 100 միլիոն ֆունտ ստեռլինգ (116 միլիոն եվրո):
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 23 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 38 միավոր և այժմ զբաղեցնում է վեցերորդ տեղը՝ ինը միավորով հետ մնալով չորրորդ տեղից, որտեղ գտնվում է «Տոտենհեմը»։