«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն քննադատներին կոչ է արել սթափ գնահատել ակումբում տիրող իրավիճակը։ Նա հիշեցրել է, որ թիմում վնասվածք ստացած մի շարք խաղացողներ կան։
«Դժվար է լավ հանդես գալ, երբ լավագույն խաղացողները վնասվածքներ ունեն: Մեզ գնահատում են արդյունքներով, թեև բոլոր հանգամանքները հաշվի չեն առնվում։ Մարդիկ մեզ քննադատում են պարտությունների համար, բայց երբեք իրենց հարց չեն տալիս՝ ինչո՞ւ այդպես եղավ»,- ասել է Պոչետինոն մամուլի ասուլիսի ժամանակ։
Վնասվածքի պատճառով թիմի կազմից բացակայում են Ռիս Ջեյմսը, Բեն Չիլվելը, Ուեսլի Ֆոֆանան, Քրիստոֆեր Նկունկուիժն և Ռոմեո Լավիան:
Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում թիմը 23 խաղից հետո 31 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը: