ԱՊԼ 24-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունել էր «Բարնլիին» և 3-1 հաշվով հաղթանակ տարավ։
Տանտերերի կազմում աչքի ընկան Դիոգո Ժոտան, Դիասը և Նունյեսը։
Այս խաղից հետո «Լիվերպուլը» 54 միավորով 1-ին տեղում է, իսկ «Բարնլին» 13 միավորով՝ 19-րդ։
Տուրի մյուս խաղում «Տոտենհեմը» տանը 2-1 հաշվով հաղթեց «Բրայթոնին»։
Թիմի հաղթանակն ապահովեցին Սարի և Ջոնսոնի խփած գոլերը:
Այս խաղից հետո «Տոտենհեմը» 47 միավորով 4-րդ տեղում է, իսկ «Բրայթոնը» 35 միավորով՝ 8-րդ։