Հայկական բռնցքամարտի առաջին մեդալը մրցաշրջան 2024-ում:
60 կգ քաշային Հայաստանի չեմպիոն Արթուր Սահակյանը առնվազն բրոնզե մեդալ է ապահովել Բուլղարիայում ընթացող «Ստրանջայի» հեղինակավոր մրցաշարում։
1/4 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը մրցել է Ղրղզստանի ներկայացուցիչ Ռիսպե Բեկթենովի հետ ու հաղթել 4։1 հաշվով։ Մենամարտում վճռորոշ է եղել 3-րդ ռաունդը, որում Սահակյանը հաղթանակի նժարը թեքել է իր կողմը։
Եզրափակիչի ուղեգրի համար հայ բռնցքամարտիկը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդումալիկ Խալակովի հետ։