Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) դասակարգման աղյուսակում 18-րդ տեղը զբաղեցնող թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է Մարսելի (Ֆրանսիա) ATP-250 մրցաշարի երկրորդ շրջանի խաղում։
Խաչանովի մրցակիցն իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտն էր։
Հանդիպումն ավարտվել է 6:2, 6:2 հաշվով՝ հօգուտ Խաչանովի։ Հանդիպումը տևեց 1 ժամ 16 րոպե։
Քառորդ եզրափակչում Խաչանովը կխաղա Ֆելիքս Օժյե-Ալիասիմեի (Կանադա) և չինացի թենիսիստ Ժանգ Չժիչժենի (Չինաստան) հանդիպման հաղթողի հետ։