Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ հետաքրքրված են «Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսիի ծառայություններով, հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի համաձայն՝ Կուբարսիի հայտնվելը «Բարսելոնայի» հիմնական կազմում արագացրել է նոր պայմանագրի բանակցությունները։ Նաև 17-ամյա պաշտպանի խաղը գրավել է Անգլիայի խոշոր ակումբների ուշադրությունը, բայց պատրաստ չեն 10 միլիոն եվրո հրաժարագին վճարել։
Կուբարսին «Բարսելոնային» միացել է 2018 թվականին՝ 11 տարեկանում։ Այս մրցաշրջանում պաշտպանը հիմնական կազմում անցկացրել է 6 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում։
Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 1,5 միլիոն եվրո: