«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, աշխարհի առաջին ռակետ, 36-ամյա Նովակ Ջոկովիչը արձագանքել է «Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդի խոսքերին։
Ավելի վաղ ֆուտբոլիստը սերբ թենիսիստ Ջոկովիչին աշխարհի լավագույն մարզիկ էր անվանել։
Նորվեգացի ֆուտբոլիստն ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում ասել էր, որ եթե ֆուտբոլից դուրս ընտրեր լավագույն մարզիկին, ապա կնշեր Նովակի անունը։
«Շնորհակալություն, եղբայր»,- գրել է Ջոկովիչն իր սոցիալական ցանցում։