«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Մադրիդի «Ռեալի»՝ անգլիական թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի նկատմամբ հետաքրքրության մասին։
«Եթե որևէ մեկին պետք է Էրլինգը, հեշտ է զանգահարել: Զանգահարեք «Մանչեսթեր Սիթի» և հարցրեք: Սա այն է, ինչ մենք անում ենք, երբ ցանկանում ենք ինչ-որ մեկին ստորագրել: Դժվար չէ։
Իհարկե, դուք պետք է անտեսեք սա (մամուլում լուրեր են շրջանառվում Հոլանդի հեռանալու մասին — խմբ.): Ես գիտեմ այս աշխարհի իրականությունը: Սա ինձ ընդհանրապես չի անհանգստացնում, ուստի քանի դեռ խաղացողները կենտրոնացած են այն ամենի վրա, ինչ պետք է անեն, ուրիշ ոչինչ կարևոր չէ:
Նորմալ է, որ «Ռեալը» ցանկանում է լավագույն խաղացողներին: Դա նորմալ է ու դա պատիվ է: «Բարսելոնան», ՊՍԺ-ը,«Յունայթեդը» ևս ցանկանում են լավագույն խաղացողներին, «Լիվերպուլն» ու «Արսենալը» նույնպես: Զարմանալի չէ:. Եթե նրանք իսկապես ուզում են նրան, ապա դա մեծ պատիվ է և նշանակում է, որ մենք լավ աշխատանք ենք կատարել, հատկապես Էրլինգը: Այս դեպքում մենք անհավանական աշխատանք կատարեցինք։
Նախ՝ ինձ համար պատիվ է, որ մեր խաղացողների կարիքն ունեն կարևոր ակումբները, բայց, ի վերջո, որոշումները կայացնում են խաղացողները։ Ես իմ նախագահից, սպորտային տնօրենից և գլխավոր տնօրենից, ինչպես նաև այլ մարդկանցից գիտեմ, որ մենք ցանկանում ենք պահպանել մեր լավագույն խաղացողներին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։
























































