Երեկ՝ փետրվարի 4-ին, Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի առաջնության 23-րդ տուրի խաղում հաղթել է «Լիվերպուլին»։ «Էմիրեյթս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 3։1 հաշվով։
«Զինագործների» կիսապաշտպան Բուկայո Սական, որը բացել է հանդիպման հաշիվը, կոճի վնասվածք է ստացել։ Հանդիպման 77-րդ րոպեին 22-ամյա անգլիացին ձեռքով ցույց է տվել մարզչական շտաբին, որ բժշկական օգնության կարիք ունի՝ մատնացույց անելով կոճի հատվածը։ Արդյունքում Սական փոխարինվել է՝ տեղը զիջելով Ռեյս Նելսոնին։
Ընթացիկ մրցաշրջանում Սական անցկացրել է 30 հանդիպում, դարձել 11 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
23 խաղից հետո «Արսենալը» 49 միավորով երկրորդն է Պրեմիեր լիգայում։ Առաջնությունը գլխավորում է «Լիվերպուլը» (51 միավոր):
Հաջորդ հանդիպումը Արտետայի թիմը կանցկացնի փետրվարի 11-ին՝ «Վեսթ Հեմ Յունայթեդի» հետ։
























































