«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում ՄՅՈւ-ից կրած պարտության (0:3) մասին։
«Չեմ կարծում, որ հաշիվն արդարացի է։ Մեր խաղն ընդհանուր առմամբ շատ ավելի լավն էր: Ես գոհ եմ մեր ցուցադրած ֆուտբոլից: Սակայն, միևնույն ժամանակ, նաև դժգոհ եմ, քանի որ գոլային պահերը չիրացրեցինք։ Այսօր մենք ավելի լավ խաղացինք, քան մրցակիցը», — Մոյեսի խոսքերն է մեջբերում BBC-ն: