Էնդի Քոուլը քննադատել է Մարկուս Ռեշֆորդի պահվածքը։
«Երբ ես խաղում էի, մենք երեկույթներին դեմ չէինք, բոլորն էլ դրա իրավունքն ունեն։ Բայց օրվա վերջում, եթե երեկոյան դուրս ես գալիս, պետք է հաջորդ օրը գալ պարապելու։ Չես կարող մի քանի գիշեր դուրս գալ, իսկ հետո ասել, թե հիվանդ ես, դա անհարգալից է: Նա հայտնվեց ծանր վիճակում, Էրիկ տեն Հագը ներսից լուծեց խնդիրը, և այժմ ամեն ինչ լավ է, բայց նա պետք է իրեն դրսից նայի։
Եթե ես լինեի Մարկուսի տեղը, դառնորեն հիասթափված կլինեի՝ անցյալ տարվա այսպիսի լավ մրցաշրջանից հետո՝ հայտնվելով այս իրավիճակում։ Միշտ փորձել եմ հանդես գալ ոչ ավելի վատ, քան նախորդ մրցաշրջանում։ Նայեք Մեսսիի և Ռոնալդուի նման խաղացողներին. նրանք ոչ մի մրցաշրջան չեն հանգստացել, և դրա համար էլ այդքան երկար պահպանել են իրենց մակարդակը:
Իսկ ով Մարկուսի կողքին է, պետք է խոսի նրա հետ»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողը Daily Mail-ին։
























































