Անգլիական «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է գերմաներեն հնարավորինս արագ սովորելու իր ցանկության մասին, որպեսզի լիովին հարմարվի մյունխենյան թիմին։
«Ես սկսեցի գերմաներեն սովորել։ Դասերը տեղի են ունենում շաբաթական առնվազն մի քանի անգամ։ Ցանկանում եմ որքան հնարավոր է արագ հարմարվել թիմին, և դրա համար լեզուն սովորելը շատ կարևոր է։ Ես կփորձեմ»,- Քեյնին մեջբերում է «Bayern&Germany»-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):