Այսօր՝ փետրվարի 4-ին, կկայանա Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի հանդիպումը, որում կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Վեսթ Հեմը»։ Խաղը կկայանա Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18:00-ին:
Տանտերերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմով՝
«Մանչեսթեր Յունայթեդ»․ Օնանա, Դալո, Մագուայեր, Մարտինես, Շոու, Մայնու, Կազեմիրո, Ռեշֆորդ, Ֆերնանդես, Գառնաչո, Հոյլունդ:
Անգլիայի առաջնության 22 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 35 միավոր և զբաղեցնում է ութերորդ տեղը։ Իր հերթին Պրեմիեր լիգայում անցկացրած նույնքան հանդիպումներից հետո «Վեսթ Հեմը» վաստակել է 36 միավոր և զբաղեցնում է վեցերորդ տեղը։
























































