«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան այսօր՝ փետրվարի 4-ին «Լիվերպուլի» հետ կայանալիք դիմակայությունից առաջ խոսել է մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին։
«Իհարկե, նրա հեռանալը մեծ կորուստ կլինի։ Նա ոգեշնչման աղբյուր է, որը փոխեց Պրեմիեր լիգան և ներարկեց իրապես գրավիչ և ոգեշնչող խաղաոճ: Ինչպես է նա տրամադրում թիմին, ստեղծում թիմ և փոխակերպում ակումբը ․․․ Մենք նրան կկարոտենք, բայց առայժմ նա այստեղ է»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Կլոպը հայտարարել էր, որ այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Լիվերպուլից»։
«Արսենալ» — «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին։