«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «կարմիր սատանաների» նախկին կիսապաշտպան Մարուան Ֆելայինիի որոշումը՝ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան 36 տարեկանում։
«Ես չեմ մոռանում նրան, ով ինձ տվել է այն ամենը, ինչ կարող էր տալ։ Դու եղել ես և միշտ կլինես իմ ամենամտերիմ մարդկանցից մեկը։ Շնորհավորում եմ այն կապակցությամբ, թե ինչպես է դասավորվել քո կարիերան, ինչպես նաև քո անչափ տանջված կոճերի հանգստանալու կապակցությամբ»,- գրել է Մոուրինյուն իր սոցիալական ցանցում:
Հիշեցնենք, որ Ֆելայինին Մոուրինյուի գլխավորությամբ հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» 2016-ից 2018 թվականներին: Նրանք միասին հաղթել են Եվրոպա լիգան (2016/2017 սեզոն), Անգլիայի լիգայի գավաթը (2016/2017 մրցաշրջան) և Անգլիայի Սուպերգավաթը (2016/2017 սեզոն)։
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Ֆելայինին մասնակցել է 177 հանդիպման, որոնցում դարձել է 22 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
























































