Ավարտվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի հանդիպումը, որում մրցել են «Նյուքասլ Յունայթեդն» ու «Լյուտոն Թաունը»։ Թիմերը խաղացել են Նյուքասլի Սենթ Ջեյմս Պարկում, իսկ խաղն ավարտվել է գոլառատ ոչ-ոքի՝ 4։4 հաշվով։
«Նյուքասլի» դեմ խաղում հյուրերի կազմում գոլեր են հեղինակել Գաբրիել Օշոն, Ռոս Բարքլին, Կարլթոն Մորիսը (11 մետրանոց) և Էլայջա Ադեբայոն։
Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ տուրում «Լյուտոն Թաունը» 4։0 հաշվով հաղթել էր «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնին»։
«Լյուտոն Թաունը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի 16-րդ տեղում է։ Թիմը 22 խաղում վաստակել է 20 միավոր։