Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խաղում «Տոտենհեմն» այսօր հյուրընկալվելիս մրցել է «Էվերթոնի» հետ։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով, իսկ լոնդոնյան թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնը։
Այսպիսով, ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում անցկացրած վերջին ութ հանդիպումներում խփել է իր 9-րդ գոլը։ Նա չորս գոլ է խփել «Տոտենհեմի» վերջին չորս խաղերում:
Նշենք, որ Ռիշարլիսոնը 2018-2022 թվականներին հանդես է եկել «Էվերտոնում», իսկ այսօրվա խաղի 41-րդ րոպեին դուբլի հեղինակ դառնալուց հետո բրազիլացին խոնարհվել է Գուդիսոն Պարկի երկրպագուների առաջ՝ ձեռքերը կրծքին ծալելով:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 26-ամյա Ռիշարլիսոնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։