Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խաղում «Էվերթոնը» սեփական հարկի տակ ընդունել է «Տոտենհեմին» և ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտել հանդիպումը։
Հանդիպման արդեն 4-րդ րոպեին հաշիվը հյուրերի կազմում բացել է Ռիշարլիսոնը։ 30-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Ջեք Հարիսոնը հավասարեցրել է հանդիպման հաշիվը, սակայն արդեն 41-րդ րոպեին Ռիշարլիսոնը դուբլ է ձւակերպել և առաջ մղել լոնդոնցիներին։ Այդուհանդերձ, 90+5-րդ րոպեին Ջերադ Բրանթվեյթը գրավել է հյուրերի դարպասն ու փրկել իր թիմին պարտությունից։
Ներկա պահին Անգլիայի Պրեմիեր լիգայի 23 խաղից հետո «Տոտենհեմը» 44 միավորով չորրորդ տեղում է։ «Էվերթոնը» նույնքան խաղից հետո 19 միավորով 17-րդ տեղում է։
























































