«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք ընթացիկ մրցաշրջանի վերջում ակումբից հեռանալու իր որոշումը որևէ ազդեցություն չի ունեցել թիմի խաղացողների վրա։
«Եթե ես չհայտարարեի այն, ինչ հայտարարել եմ մեկ շաբաթ առաջ, ի՞նչ կփոխվեր։ Հիանալի չէ՞ր լինի մեկ այլ Պրեմիեր լիգա հաղթելը, հիանալի չէ՞ր լինի դա անել այն ամենից հետո, ինչ արել ենք այս տարիների ընթացքում։
Այնուամենայնիվ, ինչ-որ բան փոխվել է։ Միակ փոքր տարբերությունն այն է, որ խաղացողներն այժմ բղավում են «Յուրգենի համար»:
Առջևում դեռ շատ հանդիպումներ կան, մենք պետք է հաղթենք բոլորին, ինչը խելահեղություն է։ Ես երազող չեմ, բայց եթե ինձ հարցնեք՝ արդյոք այն գեղեցիկ կլինի, ապա այո, շատ գեղեցիկ է բոլորի համար, որոնք աջակցում են «Լիվերպուլին», — Կլոպի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
























































