«Յուրգորդենի» կիսապաշտպան Լուկաս Բերգվալը պայմանագիր է կնքել «Տոտենհեմի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
18-ամյա շվեդի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը և ուժի մեջ կմտնի 2024 թվականի ամռանը։
Նախորդ մրցաշրջանում Բերգվալը անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































