Այսօր Ասիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում Հորդանանի հավաքականը հաղթեց Տաջիկստանին` 1-0: Հորդանանն իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Ասիայի գավաթի կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակիչի այսօրվա մյուս խաղում հանդիպեցին Հարավային Կորեայի և Ավստրալիայի հավաքականները։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով։ Գուդվինի գոլին հարավկորեացիները պատասխանեցին 96-րդ րոպեին․ աչքի ընկավ Հվան Հի Չանը։ Լրացուցիչ ժամանակում Հարավային Կորեայի ընտրանուն հաղթանակ պարգևեց Սոն Հին Մինը։
Այսպիսով Հարավային Կորեայի հավաքականը կիսաեզրափակիչում կհանդիպի Հորդանանի թիմի հետ։ Կիսաեզրափակիչի մյուս մասնակիցները հայտնի կդառնան վաղը։
























































