Անգլիայի հավաքականի և «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է «Ոսկե գնդակի» մասին.
«Ես անցյալում հիանալի մրցաշրջաններ եմ անցկացրել, բայց ոչ մի թիմային տիտղոս չեմ նվաճել: Դուք երբեք չեք արժանանա «Ոսկե գնդակի» և անհատական մրցանակների առանց թիմային տիտղոսների:
Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչի եք հասնում որպես թիմ: Դուք պետք է կարողանաք օգնել թիմին հասնել արդյունքների։ Մենք ունենք Բունդեսլիգան, Չեմպիոնների լիգան և, իհարկե, ամռանը Եվրոն. միայն թիմի հետ այս տիտղոսները նվաճելով կարող եք անհատական մրցանակներ ստանալ:
Բայց դուք ինձ ճանաչում եք, ես չեմ սիրում այդ մասին մտածել։ Ես պարզապես փորձում եմ թիմին օգնել հաղթելու, և նույնը կանեմ ամռանը Անգլիայի հավաքականի հետ»,- մեջբերում է ֆուտբոլիստին The Guardian-ը:
























































