Մաուրիսիո Պոչետինոն խոսել է «Չելսիի» նախագծի մասին։
Պոչետինոյի «Չելսին» չորեքշաբթի «Էնֆիլդում» 1։4 հաշվով պարտվել էր «Լիվերպուլին»:
«Ճիշտ է, մենք այսօր արդյունքներ ենք ուզում, և մեզ համար դժվար է սպասել։
Բայց նայեք Լիվերպուլին։ «Տոտենհեմում» մենք հաղթեցինք նրանց 4։1 հաշվով «Ուեմբլիում» (2017 թվականին), իսկ մի քանի տարի անց նրանք հաղթեցին Պրեմիեր լիգան և Չեմպիոնների լիգան, այնպես որ այս պարտությունն աշխարհի վերջը չէր»,- ասել է «Չելսիի» մարզիչը։
























































