«Չելսիի» հարձակվող Արմանդո Բրոյան վարձավճարով կմիանա «Ֆուլհեմին», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ինսայդերի տվյալներով՝ «Ֆուլհեմը» վեցամսյա վարձավճարի համար կվճարի 4 միլիոն ֆունտ ստերլինգ։ Բրոյան այսօր բուժզննում կանցնի, իսկ ավելի ուշ պայմանագիր կկնքի «Ֆուլհեմի» հետ։
22-ամյա ալբանացին «Չելսիի» սան է։ Ընթացիկ մրցաշրջանում նա լոնդոնցիների կազմում անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։
























































