Ջեյմի Կարագերը կարծում է, որ Լիսանդրո Մարտինեսը չափազանց ցածրահասակ է Պրեմիեր լիգայի համար:
«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողի հասակը 175 սանտիմետր է։
«Ես արդեն ասել եմ դա, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերեց նրան, բայց ինձ անհանգստացնում է Լիսանդրո Մարտինեսի հասակը: Եթե ես մարզիչ լինեի, երբեք չէի գնի այդքան ցածրահասակ պաշտպանի։ Ինձ դուր է գալիս նա որպես խաղացող, նա հիանալի ոգի ունի, փայլուն է խաղում գնդակով, ագրեսիվ է։
Մոտ 20 տարի առաջ ես խաղում էի եզրային պաշտպանի դիրքում։ Սովորաբար կազմում էին 4 պաշտպաններ, իսկ եզրային պաշտպաններից մեկը նույնպես բարձրահասակ էր՝ նրան օգտագործում էին ստանդարտների ժամանակ։
Բայց այնպիսին, ինչպիսին հիմա է ֆուտբոլը, եզրային պաշտպանները գրեթե նման են եզրային հարձակվողներին։ Մեր օրերում թիմերն այնքան էլ հաճախ չեն խաղում բարձրահասակ հարձակվողով։ Այսպիսով, կենտրոնական պաշտպանների զույգը պետք է լինի 190-195 սմ հասակով` զուտ ստանդարտների համար»,- ասել է «Լիվերպուլի» նախկին պաշտպանը Stick to Football փոդքաստում:
























































