«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դարձավ այն 7 մարզիչներից մեկը, ով Անգլիայի առաջնությունում 200 հաղթանակ է տարել:
«Չելսիի» հետ խաղում տոնած հաղթանակը Յուրգեն Կլոպի 200-րդ հաղթանակն է Անգլիայի առաջնությունում։
Գերմանացի մասնագետը դարձավ այս նշագծին հասած 7 մարզիչներից մեկը։ Նախկինում այդ շեմը հատել էին Ալեքս Ֆերգյուսոնը, Արսեն Վենգերը, Հարի Ռեդնապը, Ժոզե Մոուրինյուն, Դևիդ Մոյեսը և Պեպ Գվարդիոլան։
Հիշեցնենք, որ երեկ «Լիվերպուլը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի կենտրոնական խաղում 4-1 հաշվով հաղթել է «Չելսիին»։
Պրեմիեր լիգայի 22 խաղից հետո «Լիվերպուլը» 51 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
























































