Australian Open-2024-ի կիսաեզրափակիչ խաղում իտալացի թենիսիստ Յանիկ Սիները (4-րդը ATP-ի վարկանիշում) հաղթեց աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին:
Հանդիպումն ավարտվել է 6:1, 6:2, 6:7 (6:8), 6:3 հաշվով՝ հօգուտ իտալացու։
Australian Open 2024-ի եզրափակիչում Յանիկ Սիները կխաղա Դանիլ Մեդվեդևի (Ռուսաստան) և Ալեքսանդր Զվերևի (Գերմանիա) դիմակայության հաղթողի հետ։
Մրցաշարի եզրափակիչը կկայանա հունվարի 28-ին։