Թենիսի ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղում հայտնի են եզրափակիչի մասնակիցները: Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան 1 ժամ 44 րոպեում 7:6 6:4 հաշվով հաղթանակի հասավ աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆի նկատմամբ։
Եզրափակիչում մրցաշարի գործող չեմպպիոնը կմրցի Չժեն Ցինվենի հետ: Չինաստանի ներկայացուցիչը 2 սեթում 6:4 6:4 հաշվով հաղթանակի հասավ ուկրաինուհի Դայանա Յաստրեմսկայի նկատմամբ:
Եզրափակիչ մրցախաղը կկայանա հունվարի 27-ին: