Ծանր քաշային կարգում աշխարհի կրկնակի չեմպիոն, բրիտանացի Էնթոնի Ջոշուան խոսել է հայրենակից Թայսոն Ֆյուրիի և ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի բացարձակ չեմպիոնի կոչման համար մենամարտի մասին, որը կկայանա փետրվարի 17-ին Ռիադում (Սաուդյան Արաբիա)։
«Կարծում եմ, որ Ուսիկը կհաղթի: Նա շատ լավ մարտիկ է։ Չնայած ես երբեք չեմ կռվել Թայսոն Ֆյուրիի հետ, որպեսզի իմանամ, թե որքան լավն է նա: Ուսիկի հետ երկու անգամ հանդիպեցի, ամեն անգամ նա տարբեր կերպ էր բռնցքամարտում։
Ուսիկը լավ հնարավորություն ունի, քանի որ կարողանում է հարմարվել։ Լավ մարտիկը պետք է հարմարվի, չէ՞: Կարծում եմ՝ լավ մենամարտ կլինի»,- ասել է Ջոշուան Sky Sports-ին: