Մելբուրնում ընթացող Australian Open-2024-ի քառորդ եզրափակիչում Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևը առավելության հասավ աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կարլոս Ալկարասի նկատմամբ ու դուրս եկավ կիասաեզրափակիչ։ Զվերևը հաղթեց 4 սեթից երեքում։
Կիսաեզրափակչում Գերմանիայի ներկայացուցիչը կմրցի աշխարհի երրորդ ռակետ, ռուս Դանիիլ Մեդվեդևի հետ, որը հաղթել էր Լեհաստանի ներկայացուցիչ Հուբերտ Հուրկաչին։
Կիսաեզրափակիչի մյուս խաղում կհանդիպեն Նովակ Ջոկովիչն ու Յանիկ Սիները։