Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը կիսվել է իր կարծիքով աշխարհի լավագույն թենիսիստների մասնակցությամբ հանդիպումների վերաբերյալ։
«Ես սիրում եմ թենիսը և փորձում եմ դիտել բոլոր հանդիպումները: Ինձ դուր են գալիս Մեդվեդևի, Նովակ Ջոկովիչի, Սիների հանդիպումները, քանի որ յուրաքանչյուր խաղում նրանք ցույց են տալիս իրենց լավագույն թենիսը։ Եվ որպես թենիսի երկրպագու՝ ես սիրում եմ դիտել նրանց որակյալ խաղը: Հնարավորության դեպքում դիտում եմ նաև կանանց հանդիպումները»,- Ալկարասի խոսքերն է մեջբերում Australian Open-ի մամուլի ծառայությունը։
ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորում է սերբ Նովակ Ջոկովիչը, աշխարհի երրորդ ռակետը ռուս Դանիիլ Մեդվեդևն է, չորրորդը՝ իտալացի Յաննիկ Սիները։ Նրանք բոլորը կխաղան Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում։