Այսօր՝ հունվարի 22-ին, որոշվել են Ավստրալիայի բաց առաջնության 1/4 եզրափակիչի տղամարդկանց մրցաշարի բոլոր մասնակիցները։
Քառորդ եզրափակիչի զույգերն են․
Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – Թեյլոր Ֆրից (ԱՄՆ);
Յանիկ Սիներ (Իտալիա) — Անդրեյ Ռուբլև (Ռուսաստան);
Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան) — Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան);
Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) — Կարլոս Ալկարաս (Իսպանիա).
Մրցաշարի քառորդ եզրափակիչի հանդիպումները կկայանան հունվարի 23-24-ը։ 2024 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունը կավարտվի հունվարի 28-ին։ Մրցաշարի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է։