Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում «Բարսելոնան» մրցում էր «Ունիոնիստասի» հետ և 3-1 հաշվով հաղթանակ տարավ:
31-րդ րոպեին Գոմեսը բացեց խաղի հաշիվը, սակայն կատալոնացիները կարողացան ի պատասխան 3 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը. աչքի ընկան Տոռեսը, Կունդեն և Բալդեն:
Այսպիսով, Չավիի թիմը կխաղա հաջորդ փուլում: