«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցել ՖԻՖԱ-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը։
«Պորտուի» պաշտպան Պեպեն է մասնակցել քվեարկությանը որպես Պորտուգալիայի հավաքականի ավագ։
Ֆուտբոլիստն առաջին տեղում նշել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Բերնարդո Սիլվային, երկրորդում՝ Էրլինգ Հոլանդին, երրորդում՝ «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին։
Հիշեցնենք, որ «Մայամիի Ինտերի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ստացել է ՖԻՖԱ-ի վարկածով 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։
























































