Ավստրալիայի բաց առաջնության 2023 թվականի չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան Ռիադում (Սաուդյան Արաբիա) ընթացող թենիսի գավաթում հաղթել է աշխարհի վեցերորդ ռակետ, Թունիսի ներկայացուցիչ Օնս Ժաբերին։ Հանդիպումն ավարտվել է 4:6 6:3 6:2 հաշվով՝ հօգուտ բելառուս թենիսիստուհու։
Հիշեցնենք, որ պաշտոնական հանդիպումներում թենիսիստները կորտում հանդիպել են վեց անգամ, իսկ Սաբալենկան տարել է չորս հաղթանակ։ Անցած մրցաշրջանում մարզիկները երկու հանդիպում են անցկացրել։ Ժաբերը Ուիմբլդոնի կիսաեզրափակչում հաղթեց Սաբալենկային, իսկ հետո բելառուսացին ռեւանշի հասավ Ցինցինատիում (ԱՄՆ) Masters շարքի մրցաշարի քառորդ եզրափակչում։