«Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հանդես կգա Բարսելոնայում (Իսպանիա) ATP-500 մրցաշարում, որը կանցկացվի 2024 թվականի ապրիլի 13-ից 21-ը։
«Ռաֆայել Նադալը հաստատել է իր մասնակցությունը մրցաշարին, որը հաղթել է 12 անգամ։
Մրցաշարն անցկացվում է նրա ակումբում, որի կենտրոնական կորտը կրում է նրա անունը»,- հայտնում են մրցաշարի կազմակերպիչները։
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Ավստրալիայի Բաց առաջնության խաղից հետո 37-ամյա Նադալը չի մասնակցել պաշտոնական հանդիպումների։