«Մանչեսթեր Սիթիի» 25-ամյա ֆրանսիացի պաշտպան Բենջամին Մենդին, որը կարանտինի մեջ էր, հայտնել է, որ իր հարազատների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Մենդին որոշել էր ինքնամեկուսանալ այն բանից հետո, երբ իր ընտանիքի անդամներից մեկի մոտ կորոնավիրուսի ախտանշաններ էին ի հայտ եկել.
«Նախևառաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին աջակցության համար: Այսօր իմ հարազատների թեստերի պատասխանը բացասական եղավ: Կարևոր է՝ բոլորը հասկանան այս դժվար պահի պատասխանատվությունը, որպեսզի պաշտպանեն ոչ միայն իրենց, այլև ամենաթույլերին:
Բոլորին կոչ եմ անում հետևել առողջապահական մարմիների հրահանգներին, որպեսզի կանխենք վիրուսի տարածումը և հնարավորինս շուտ վերադառնանք նորմալ կյանքին»,- գրել է Մենդին Instagram-ում: