Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը պատմել է, թե ինչ են նշանակում իր համար ազգային հավաքականի հանդիպումները, ինչպես նաև պատասխանել է արդյոք Հայաստանի հավաքականի ներկայիս կազմն ամենաուժե՞ղն է պատմության մեջ։
«Հայաստանի հավաքականի խաղերը փոխհատուցում են Ռուսաստանի համար եվրագավաթների պակասը: Սա ինձ համար շատ բան է նշանակում: Ես զգում եմ, որ աճում եմ:
Սա ամենաուժեղ Հայաստանի հավաքակա՞նն է, որ կարող եմ հիշել: Հավանաբար, ոչ։ Ավելի ուժեղ էր, երբ խաղում էին Մխիթարյանը, Մովսիսյանը, Յուրչենկոն, Բերեզովսկին։ Այդ սերունդը բարձրակարգ էր։ Մխիթարյանն ինձ համար լավ մարդու օրինակ է»,- Տիկնիզյանի խոսքերն է մեջբերում Match TV-ն։