ՊՍՎ-ի և Նիդեռլաննդերի հավաքականի վինգեր Ժոան Բակայոկոն կարող է տեղափոխվել «Տոտենհեմ»: Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը մտադիր է հաղթել 20-ամյա ֆուտբոլիստի ստորագրության համար մղվող պայքարը Պրեմիեր լիգայի մեկ այլ թիմի՝ «Բրենտֆորդի» դեմ։ Միաժամանակ «Տոտենհեմը» ցանկանում է մատչելի գնով գործարք կնքել։ Միաժամանակ նշվում է, որ ՊՍՎ-ն պատրաստ կլինի բաժանվել հարձակման առաջատարներից մեկից միայն տպավորիչ գումարի դիմաց։
Այս մրցաշրջանում Բակայոկոն ՊՍՎ-ի կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 4 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը հոլանդական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։
























































